Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը:
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում:
Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

  • ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր,
  • այն մասնակիցը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի ճիշտ և ամբողջական պատասխանը, կհամարվի հաղթող,
  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • պատասխանի հետ պետք է նշել նաև մասնակցի անունը, ազգանունը, մարզը, բնակավայրը, ուսումնական հաստատությունը,
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Յուրաքանչյուր օր նախորդ օրվա հաղթողի անունը կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում:

Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են նաև այլ սոցիալական արշավներ, որոնք կհրապարակվեն #մերկինոն, #հայկինո100 նշիչներով: