ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.
- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,
- գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
- օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
- գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:
Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 21-ը: