Լուրեր
«PIAF SYMPHONIQUE» նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային

Բարեկենդանի տոնի առթիվ Ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում նշվող տոներից էր, որը ներկայում կրկին տարածում է ստանում և նորովի մեկնաբանությամբ նշվում Հայաստանի տարբեր համայնքներում՝ հատկապես երիտասարդների աշխույժ ներգրավվածությամբ և գործուն մասնակցությամբ։ Այս տարի Բարեկենդանի տոնը նշվել է նաև Հովհաննես Շարամբեյանի

Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնման 60-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 2-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական

Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին

Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը. ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը շնորհավորել են Վարպետին

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու

Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ ընդունելության է արժանանում Միացյալ Թագավորությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը Միացյալ Թագավորությունում։ Արդեն իսկ կայացել է 7 համերգ. նվագախումբը կիրականացնի ևս 3 համերգ, որոնք կեզրափակվեն փետրվարի 24-ին, Լոնդոնի հեղինակավոր «Քադոգան» համերգասրահում։ Նշենք, որ