Լուրեր
Բացվել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությունը

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

«Ձայն մեծաց». վավերագրական ֆիլմ՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակին

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում նկարահանվել է «Ձայն մեծաց» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: 26 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են հայ մշակույթի հենասյուներից մեկի՝ Գրականության և արվեստի թանգարանի ամենագրավիչ անկյունները: Ֆիլմում մշակույթի գործիչների կողքին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռք է բերել գերմանական հայտնի ընկերության կոնտրաբասներ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի

«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժորը հանդես կգա Հայաստանի պետական կամերային

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի

Միջազգային գիտաժողովի և ցուցադրության բացում՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։ Հաջորդիվ՝ ժամը 12:00-ին, կբացվի «Մեծամորի ոսկին»

Ի նպաստ որմնանկարների պահպանության. Հայաստան է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող,

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան

Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին: Գիտաժողովի բացումը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Զեկույցներով հանդես կգան

Ս․ Փարաջանովի «Տրիպտիխը» կցուցադրվի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում

Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի «Musée National d’Art Moderne» ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխի»՝ «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.), ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝