Լուրեր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Նախագահ Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի՝ մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում, մեծ հետաքրքրությամբ դիտել ժողովրդական արվեստի բացառիկ ցուցանմուշները:

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն ամփոփել է ընթացիկ տարին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքները: Այս տարի Հայաստանում հաստատվել են 171 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Պաշտպանությունների ցուցանիշը

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանի մասնակիցների թիվն աննախադեպ էր

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված էին 40

Երևանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակը կնշանավորվի համերգով

Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը կնշանավորվի համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկ

«1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2022 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա ֆիզիկական

Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը

ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։ Հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից

Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվի «Անցյալի Նոր տարին»

Ռուսական արվեստի թանգարանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, կբացվի «Հին Նոր տարի» եզակի ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ կցուցադրվի Մարինա Խաչմանուկյանի՝ տիկնիկների մասնավոր հավաքածուն։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն խորհրդային տիկնիկներն ու խաղալիքները, որոնք զարդարել են Սուրբ ծննդյան և Ամանորի տոնական օրերը:

ՀՀ կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար: Այդ մասին

«Վարպետության դասեր»-ը՝ մարզերում

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում իրականացնում է «Վարպետության դասեր» ծրագիրը: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր,