Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում նկարահանվել է «Ձայն մեծաց» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: 26 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են հայ մշակույթի հենասյուներից մեկի՝ Գրականության և արվեստի թանգարանի ամենագրավիչ անկյունները: Ֆիլմում մշակույթի գործիչների կողքին նկարահանվել են նաև թանգարանի այցելուները:

Ֆիլմի գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Ռազմիկ Գրիգորյանն է, պրոդյուսերը Անի Երեմյանն է, օպերատորներն են Մխիթար Սերոբյանը և Մխիթար Մանուկյանը:

Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: