Լուրեր
Գրական տարվա ամփոփում. տեղի կունենա «Գրանիշ-2021» մրցանակաբաշխությունը

«Գրանիշը» տարին կամփոփի գրական պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությամբ՝ «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Թարգմանություն» անվանակարգերում: Լավագույնները կորոշվեն՝ համաձայն «granish.org» էլեկտրոնային պարբերականում 2021 թվականի հրապարակումների: Հաղթողներին ընտրելու է «Գրանիշ»-ի խմբագրական խորհուրդը: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: Ընթերցողները ևս

«Տաղարան» համույթը հանդես կգա Դանիել Երաժիշտի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգով

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգով։ Մենակատարներ՝

Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Մարդուկ-Ջարդուկը», Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին և 30-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») երկու գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բեմադրված «Մարդուկ-Ջարդուկ» բալետային

ԵՊՀ գիտական խումբը հայտնաբերել է մանրէի նոր տեսակ

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով: Գիտական խումբը,

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» անդամ

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» (The European Festivals Association, EFA) անդամ։ Հեղինակավոր այս կազմակերպությունը 1952 թվականից ի վեր համախմբում

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2021 թ. հաղթանակները

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինարարական աշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ և իրականացվել հնագիտական ուսումնասիրություններ

2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական

Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը:

Նշվել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը

Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Հոբելյանի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի անդամներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ մաղթելով բոլորին