Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին հաջող ելույթներ է ունենում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում է 22 երկրի 175 ներկայացուցիչ (113 մարզիկ, 62 մարզուհի)։ ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեցկությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը
Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։ Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման
2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվել է բուհի ռեկտորի ընտրության հարցը։ Հոգաբարձունների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը նշել է, որ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել է նոյեմբերի 16-ը՝ հիմք ընդունելով ռեկտորի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։