Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը դարձել է Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Մինչև 23 տարեկանների 89 կգ քաշային կարգում Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն այս տարվա երրորդ ոսկե մեդալն է նվաճել՝ երկամարտում գրանցելով ռեկորդային 375 կգ արդյունք (165 կգ + 210 կգ):

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցել է 357 կգ արդյունք (161 կգ +196): Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր է դարձել վրացի Ռևազ Դավիթաձեն (363 կգ):