Լուրեր
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակի մարզում

Շիրակի մարզի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը կանցկացնի «Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումների շարք, որը խոնարհում և խնկարկում է Մեծ Վարդապետի 150-ամյա հիշատակին: Միջոցառումների շարքը կբացվի սեպտեմբերի 24-ին` ուսումնագիտական հավաքով, որի ընթացքում Գյումրիից և Երևանից հրավիրված երաժշտագետներն ու կոմիտասագետները կկարդան դասախոսություններ, կանցկացնեն երգի

Շարունակվում է դուալ կրթական համակարգի փորձարկումը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել զբոսաշրջության, գինեգործության, ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, ինչպես նաև դուալ մասնագիտական կրթություն և ուսուցում կրթական համակարգի փորձարկմանը Հայաստանում՝ հատկապես կարևորելով

Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը 2019 թվականի նոյեմբերին կիրականացնի Գրքի երևանյան երրորդ փառատոնը, որի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. ◆ Արձակ (երկու մրցանակ) ◆ Պոեզիա (երկու մրցանակ) ◆ Դրամատուրգիա (երկու մրցանակ) Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր

Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) նվաճել է աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ մեդալը: Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ փուլում Բաչկովը 1:4 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյշոուն Դևիսին՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականն աշխարհի

Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ. Եվրոպա Նոստրա-2020

Եվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա («Europa Nostra Awards») մրցանակաբաշխությունը հայտարարում է 2020 թվականի մրցանակի հավակնորդ նախագծերի հայտերի ընդունում։ Եվրոպայի մշակութային ոլորտի ակնառու ճարտարապետները, արհեստագործները, մշակութային ժառանգության փորձագետները, մասնագետները և կամավորները, պետական և մասնավոր հաստատությունների և տեղական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն դիմել

Ծաղկաձորում ընթանում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության բացման պաշտոնական արարողությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ներկաներին փոխանցել է նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Համոզված եմ, որ առաջնությունը կխթանի դպրոցականների շրջանում

Հայրենասիրական երգի երեկո՝ նվիրված Անկախության օրվան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Անկախության օրվան նվիրված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի N զորամասերում կանցկացնի «Հայրենասիրական երգի երեկո»: Ծրագրի շրջանակում, հայրենասիրական երգերի տեքստերն ու երաժշտության ձայնագրությունները նախապես ուղարկվել են զորամասեր, զինվորներին տրամադրվել է

Համահայկական թումանյանական օլիմպիադա

Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հ. Թումանյանի թանգարանը հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անցկացնում է Թումանյանական օլիմպիադա։ Առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանի պատանիներ։ Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի

Մեկնարկում է «Մշակութային շարժական արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության հիմունքներ» թեմայով եռամսյա դասընթացը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը հոկտեմբերի 4-ից կազմակերպում է «Մշակութային շարժական արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության հիմունքներ» թեմայով եռամսյա դասընթաց: Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողների և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասավանդման նյութն ընդգրկում է մշակութային արժեքների փորձաքննությանն առնչվող