Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և գրչության», «Աջակցություն գրականության հանրահռչակմանը և գրական ծրագրերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրային ներկայացումներ» ծրագիրը։

Այն նպատակ ունի բանախոսությունների և աշխատաժողովների միջոցով ընթերցող հանրությանը ծանոթացնել սփյուռքի գրականության կարևոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարեհ Որբունու գործերին, հատկապես` ապագա ու սկսնակ հետազոտողների առաջ բացել ընթերցանության մի նոր մշակույթ, հմտություններ փոխանցել բնագրագիտական աշխատանքի, վերականգնվող տեքստերի հետ աշխատանքի մասին։

Ծրագիրը միաժամանակ իրականացվում է ինստիտուտի առավել լայն՝ «Հետազոտական աշխատանոց` կիսելով փորձառությունն ու հմտությունը» նախաձեռնության շրջանակում:

Տեղեկացնենք, որ ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին Հովհաննիսյան գրադարանում՝ գրականագետ Սիրանուշ Դվոյանի «Երևակայել Սփյուռքը․ Զարեհ Որբունին իմ կյանքում» բանախոսությամբ։