ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ, «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում և հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում հանդս կգա դասական երաժշտության համերգներով: Մասնակցությամբ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների։ Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից: Մենակատարներին կնվագակցեն Լևոն Ջավադյանը և Հասմիկ Անտոնյանը:

Հոկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում անցկացվել են վարպետության դասեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից:

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել կայուն զարգացման հիմքեր հայ կատարողական արվեստի հետագա զարգացման և հանրահռչակման համար: Ընդլայնել երիտասարդ օպերային երգիչների մասնագիտական ուսուցման հնարավորությունները, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում: Խթանել ազգային, օպերային երաժշտության պահպանումը և տարածումը, ինչպես նաև ամրապնդել օպերային մշակույթի մասնագիտական փոխանակումները։