Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում անցկացվող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր:


Օղակներ վարժությունում Ավետիսյանը 14.633 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի երկրորդ մեդալը: Օղակներ վարժությանը մասնակցել է նաև Վահագն Դավթյանը, որը 14.533 արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը: Մարմնամարզության մրցումներում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Հարություն Մերդինյանը, նժույգթափեր վարժությունում գրանցել է չորրորդ արդյունքը (13.833):

Ավելի վաղ Ուհանում Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր է դարձել ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը (86 կգ):

Համաշխարհային բանակային խաղերին մասնակցել են նաև ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը և Արտյոմ Սարգսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ) և ազատոճայիններ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (74 կգ):