Լուրեր
Ի նշանավորումն Հայաստանի հավաքականի հաղթանակի և հայ-ուկրաինական բարեկամության

Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների և միջազգային մակարդակում սպորտի զարգացմանը նպաստելու համար Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Մեդալ և շնորհակալագիր է փոխանցվել նաև ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով

Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար, մշակութային, կրթության և գիտության, ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված, տեղեկատվության,

Շախմատի կանանց ընտրանին քառորդ եզրափակչում է

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 5-րդ խաղափուլում զիջել է Ռուսաստանի թիմին: A ենթախմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին Ռուսաստանին պարտվել է 1:3 հաշվով: Թիմի կազմում ոչ-ոքի են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը,

Պետական դրամաշնորհի հավաստագրեր են հանձնվել ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են

Մեկնարկում է «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 1-ին՝ ժամը՝ 19:00-ին, տեղի կունենա «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի,