Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 5-րդ խաղափուլում զիջել է Ռուսաստանի թիմին:

A ենթախմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին Ռուսաստանին պարտվել է 1:3 հաշվով: Թիմի կազմում ոչ-ոքի են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են:

Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավել է երրորդ տեղը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի հետ: