Լուրեր
Մասնագիտական հաստատությունների և գործատուների մասնակցությամբ աշխատանքի տոնավաճառ է բացվել Գյումրիում

Գյումրիի երիտասարդական պալատում նոյեմբերի 19-ին կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ՝ «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրով։ Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի աջակցությամբ «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում։ Միջոցառման

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները Ռումինիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

«Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 8 մարզիկներ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցելու են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: ՀՀ մարզական պատվիրակությունը Ռումինիա կմեկնի 10-հոգանոց կազմով: Մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգալու է պետությունը՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական

Իտալական մշակույթի շունչը Հայաստանում. բացվել է «Մեկ օր Պոմպեյում» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր

«Բոլոր ժամանակների տենորը». համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Համերգին մասնակցում են օպերային հայ անվանի երգիչներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը,

Համընդհանուր ներառականություն. հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի «1193. Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում: Դրամաշնորհը նախատեսվում

Հայտարարություն. երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.: Մրցույթն անցկացվում է

ՀՖԿՍՊԻ-ն մեծարել է բուհի ուսանող, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեծարել են բուհի 3-րդ կուրսի ուսանող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին: Արարողությանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և բուհի պրոֆեսորադասախոսական