Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների և միջազգային մակարդակում սպորտի զարգացմանը նպաստելու համար Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Մեդալ և շնորհակալագիր է փոխանցվել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանին: Դրանք փոխանցել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:

Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինի ուշադրության կենտրոնում էր Ուկրաինայի Գենիչեսկի շրջանի «Արբատսկայա Ստրելա» մարզահամալիրում սեպտեմբերի 10-12-ը կայացած միջազգային «Ազովի ծովի գավաթ»-ի մրցաշարը: Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիկներն Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով:

Մրցաշարին ուժերը փորձել են 5 երկրների ավելի քան 250 մարզիկ. Հայաստանի հավաքականը ներկայացրել են 13 մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը գրավել է առաջին տեղը և ըստ տարիքային խմբերի՝ սահմանել աշխարհի 4 ռեկորդ: Մրցաշարում բացարձակ հաղթող է դարձել Հրաչյա Աբգարյանը:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները.

Հայկ Աֆյան՝ 1-ին տեղ - 100 կգ քաշային կարգ, երկամարտ, բիցեպս
Հրաչյա Աբգարյան՝ 1-ին տեղ - 56 կգ քաշային կարգ, ձգում (ռեկորդ)
Ժոզեֆ Տիգրանյան՝ 1-ին տեղ - 67.5 կգ քաշային կարգ, ձգում (ռեկորդ), սեղմում
Արգիշտի Ասատրյան՝ 1-ին տեղ - 52 կգ քաշային կարգ, ձգում, բիցեպս
Նարեկ Թամրազյան՝ 1-ին տեղ - 67.5 կգ քաշային կարգ, ձգում (ռեկորդ), բիցեպս
Կարեն Բարսեղյան՝ 1-ին տեղ - 100 կգ քաշային կարգ, երկամարտ (ռեկորդ)
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1-ին տեղ - 75 կգ քաշային կարգ, բիցեպս (վետերաններ)
Արթուր Գալստյան՝ 1-ին տեղ - 67.5 կգ քաշային կարգ, պառկած սեղմում (պարալիմպիկ ռեկորդ)
Գևորգ Աֆրիկյան՝ 1-ին տեղ - 60 կգ քաշային կարգ, պառկած սեղմում, բիցեպս (պարալիմպիկ ռեկորդ)