Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

  • ընդհանուր-հումանիտար,
  • մշակութային,
  • կրթության և գիտության,
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված,
  • տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության,
  • սպորտի,
  • զբոսաշրջության,
  • ԱՊՀ անդամ երկրներում 2023 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (ռուսերենը՝ որպես ազգամիջյան շփման լեզվի տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերն անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 24-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ m.gigoyan@mincult.am, հեռ.՝ 010599648):