Լուրեր
ԱԺ-ն հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան

Ազգային ժողովն այսօր միաձայն հավանության է արժանացրել Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության,

Սերխիո Տիեմպո՝ աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար

Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հետ

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ: Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափել Ֆրանսիայի թիմի դեմ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Գաբրիել Սարգսյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել

Ցուցահանդես՝ նվիրված Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես: Այն կազմակերպվել է Վարպետի ընտանիքի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի

Ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադայի ձմեռային փուլ

ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադայի ձմեռային փուլի վերաբերյալ: Միջոցառումը, որը կանցկացվի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 3-ը, կօգնի երեխաների շրջանում ձևավորել տարրական գիտելիքներ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Լրացուցիչ նյութերը հասանելի են հետևյալ հղմամբ՝

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողները պարգևատրվել են

Տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար

ԵՊՀ-ում բացվել է գիտաուսումնական նոր կենտրոն

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ

Հանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակ ունենալով առավել ճկուն ու

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Սմբատյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար, մանկավարժ Գագիկ Սմբատյանը: