Լուրեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության

ՄԿՈՒ ոլորտ. հաստատվել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 1894-Ա/2 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստման և հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը: Ղեկավարման իրավունքի վերապատրաստման և հավաստագրման

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանն արծաթե, Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի ըմբիշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ 97 կգ քաշայինների եզրափակչում 3-3 հաշվով զիջելով կուբացի Ռոսիլյո Կինդելանին: Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4

Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրերում

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը: Մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի

«Աշխատանքների կազմակերպմանը պետք է նայենք ուսուցչի դիրքից». խորհրդակցություն ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվել է աշխատանքային քննարկում, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ

Աշտարակում մեկնարկում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի աշնանային շրջափուլը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին: Գարնանային շրջափուլին մասնակցել է Երևանի, Արմավիրի և Լոռու մարզերի ուսումնական

Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը (Մայրենի 5–րդ դասարանի դասագիրք, Ա․ Գալստյան, Թ․ Թովմասյան, «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան 2023), որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել

ՄԿՈՒ ոլորտ. վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 31-ն է

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի