Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 երեխա դիմել է ՀՀ տարբեր դպրոցներ. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին

Անգնահատելի է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներդրումը հայ երաժշտարվեստում. Դ. Դանիելյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ: Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել լսարանների վիճակին, քոլեջի գործունեությանը, առկա գործընթացներին և

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-18-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության,

Դանիել Դանիելյանը հանդիպել է «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սաների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակիցների հետ այցելել է Արամ Խաչատրյան համերգասրահ: Սաներին ուղեկցել է փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը: Առանձնահատուկ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաները նախարարի տեղակալի և

Ժաննա Անդրեասյանը Հայաստանում ԵՄ ղեկավարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023 թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը ներառյալ առցանց

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության կազմակերպման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը: Քննարկմանը մասնակցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,

Կոմիտասի ծննդյան առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել հոգեհանգստյան կարգ: Արարողության ավարտին Հայաստանի ազգային