Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը, որն առաջին անգամ հանդես է գալիս նոր քաշային կարգում,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը: «ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: Ծրագրի նպատակն
Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի
Հարգելի՛ կինոգործիչներ, Շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Այս օրը հնարավորություն է վերագնահատելու հայկական կինոյի անցած ուղին և երախտագիտությամբ հիշելու բոլոր նրանց, ովքեր կերտել ու պահպանել են այն՝ որպես մեր մշակույթի ինքնատիպ ու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ կառավարության անդամներ, մշակույթի ոլորտի և դիվանագիտական կորպուսի
Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում նախորդ տարվա հիմնական աշխատանքները։ Մինչ բուն զեկույցին անդրադառնալը՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանը: Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 1971 թվականին աշխատել է Գավառի