ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հոկտեմբերի 5-ին Ապարանում կանցկացնի Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում:

Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը:

Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: