Լուրեր
Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն

Հայ մարզուհիները Պրահայում մասնակցել են արտիստիկ լողի միջազգային մրցաշարի

Դեկտեմբերի 5-9-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է արտիստիկ լողի միջազգային մրցաշար, որին մասնակցել է 19 երկրի շուրջ 320 ներկայացուցիչ: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Մերի Մարտոյանը, Ամալյա Բարիկյանը և Անի Բարիկյանը, ովքեր մրցանակային տեղեր էին զբաղեցրել նոյեմբերին կայացած Հայաստանի առաջնությունում:

«100 գաղափար Հայաստանի համար». հայտնի են մրցանակակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 10-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Երկու մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից

Դեկտեմբերի 7-8-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին մասնակցել է 19 երկրի 173 մարզիկ: Հայաստանն առաջնությունում ունեցել է 9 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մեդալակիր: 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Դեկտեմբերի 3-4-ը կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգում չեմպիոնի կոչման համար պայքարել է 82 ըմբիշ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն առաջնության որակից գոհ է, սակայն որևէ ըմբիշի ելույթ չի ցանկանում առանձնացնել.

60 վերապատրաստող-մենթոր ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի հաշվետու միջոցառմանը։ Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական

Մեկնարկել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումն այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար

Կայացել է «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն անցկացրել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները: 1997 թվականից անցկացվող մրցումներին այս տարի մասնակցել է 65 դպրոցական՝ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի մանկապատանեկան մարզադպրոցից,