Դեկտեմբերի 7-8-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին մասնակցել է 19 երկրի 173 մարզիկ: Հայաստանն առաջնությունում ունեցել է 9 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մեդալակիր:

55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում՝ նվաճելով արծաթե մեդալ, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Պատանի սամբիստները Ռիգայում հանդես են եկել մարզիչներ Հայկ Ավետիսյանի և Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ: