Դեկտեմբերի 3-4-ը կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգում չեմպիոնի կոչման համար պայքարել է 82 ըմբիշ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն առաջնության որակից գոհ է, սակայն որևէ ըմբիշի ելույթ չի ցանկանում առանձնացնել.
«Բոլոր քաշային կարգերում կար պայքար, ինչը գեղեցկացրեց առաջնությունը: Այժմ որևէ մեկին չեմ ցանկանում առանձնացրել, առջևում ունենք ուսումնամարզական հավաքներ և մրցաշարեր: Միայն դրանցից հետո կհայտարարենք Եվրոպայի առաջնության համար կազմը: Կաշխատենք շտկել մեր սխալները, խոցելի տեղերը, որպեսզի պատվով հանդես գանք Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Է. Սահակյանը:
Հավաքականի մարզիչը տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Արթուր Ալեքսանյանն ազատվել էին Հայաստանի առաջնությանը մասնակցելուց:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի առաջնության մրցանակակիրներ են դարձել՝
55 կգ քաշային կարգ
- Ռուդիկ Մկրտչյան
- Նորայր Հախոյան
- Վահան Շահբազյան, Սենիկ Սերոբյան
60 կգ քաշային կարգ
- Գևորգ Ղարիբյան
- Տիգրան Մինասյան
- Մուրադ Հարությունյան, Արարատ Մանուչարյան
63 կգ քաշային կարգ
- Սահակ Հովհաննիսյան
- Սամվել Աղաջանյան
- Հրաչյա Պողոսյան, Հայկ Ասատրյան
67 կգ քաշային կարգ
- Սլավիկ Գալստյան
- Կարեն Ասլանյան
- Ասլան Պողոսյան, Հայկ Մելիքյան
72 կգ քաշային կարգ
- Մալխաս Ամոյան
- Արմեն Հակոբյան
- Շանթ Խաչատրյան, Սերյոժա Բերնեթյան
77 կգ քաշային կարգ
- Արման Բաղդասարյան
- Սամվել Գրիգորյան
- Վարուժան Գրիգորյան
82 կգ քաշային կարգ
- Ռուբեն Ղարիբյան
- Էդուարդ Սարգսյան
- Գևորգ Թադևոսյան, Կորյուն Ամիրյան
87 կգ քաշային կարգ
- Մաքսիմ Մանուկյան
- Ալբերտ Եղիկյան
- Հակոբ Բաղդասարյան, Գեղամ Թորգոմյան
97 կգ քաշային կարգ
- Արթուր Շահինյան
- Կարեն Աբգարյան
- Գառնիկ Հակոբյան
130 կգ քաշային կարգ
- Դավիթ Օվասապյան
- Գոռ Ղազարյան
- Վաչիկ Եղիազարյան