ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն անցկացրել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները:
1997 թվականից անցկացվող մրցումներին այս տարի մասնակցել է 65 դպրոցական՝ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու հրաձգության դպրոցից և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից։ Պայքարն ընթացել է հետևյալ մրցաձևերում.
- Օդամղիչ հրացան (60 կրակոց)
- Օդամղիչ ատրճանակ (60 կրակոց)
- Շարժական թիրախ (60 կրակոց)
- Շարժական թիրախ և խառը վազք (40 կրակոց)։
Հաղթողները պարգևատրվել են հատուկ այդ մրցման համար պատրաստված մեդալներով։ «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները նպաստում են մարզաձևի մասսայականացմանը, շնորհալի մարզիկների ի հայտ բերմանն ու հավաքականի կազմում ընդգրկելուն և քարոզում առողջ ապրելակերպը: