Լուրեր
Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են

«Քույր դպրոցներ» կրթական ծրագիր. Ֆրանսիայում հյուրախաղերի մասնակցության մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը, Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստանի

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ

Դանիել Դանիելյանը մասնակցել է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեի բացման արարողությանը

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է կարատեի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել

Առաջին մեդալները՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Հայաստանի կարատեի հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների 6-րդ առաջնությունում: Հայ մարզիկներից բրոնզե մեդալներին արժանացել են տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու -60 կգ քաշային Յուրա Զալյանը: Գոռ Ներսիսյանը բրոնզե մեդալի համար

Երևանում մեկնարկել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: