Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:
Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝
5-6-րդ դասարանների թիմեր՝
Լոռի՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց - Շիրակ՝ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց՝ 26:33
Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց - Կոտայք՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց՝ 9:20
Երևանի թիվ 77 հիմնական դպրոց - Երևանի թիվ 171 հիմնական դպրոց՝ 18:23
Երևանի թիվ 199 հիմնական դպրոց - Երևանի Խ․ Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ 16:8
7-9-րդ դասարանների թիմեր՝
Արմավիր՝ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոց – Սյունիք՝ Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոց՝ 25:58
Երևանի թիվ 51 հիմնական դպրոց - Երևանի թիվ 174 հիմնական դպրոց՝ 37:34
Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտել փլեյ-օֆֆ դուրս եկած 16-ական թիմեր։ 1/8 եզրափակչի արդյունքներով 8-ական թիմեր պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:
Հունիսի 19-ին կանցկացվեն 5-6-րդ դասարանների թիմերի միջև 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները:
Տեղի կունենան հետևյալ խաղերը՝
Ժամը 11:00 - 12:00՝ Կոտայք՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց - Սյունիք՝ Կապանի թիվ 13 հիմնական դպրոց
Ժամը 12:00 - 13:00՝ Վայոց ձոր՝ Եղեգնաձոր թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 158 հիմնական դպրոց
Ժամը 13:00 - 14:00՝ Շիրակ՝ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց - Երևանի թիվ 199 հիմնական դպրոց
Ժամը 14:00 - 15:00՝ Կոտայք՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - Երևանի թիվ 171 հիմնական դպրոց
Ժամը 15:00 - 16:00՝ Երևանի թիվ 174 հիմնական դպրոց - Երևանի թիվ 35 հիմնական դպրոց
Ժամը 16:00 - 17:00՝ Սյունիք՝ Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոց – Արարատ՝ Մասիսի թիվ 2 հիմնական դպրոց
Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:
1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: