Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

  • Կոտայք՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց - Շիրակ՝ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց՝ 18:45
  • Երևանի թիվ 199 հիմնական դպրոց - Լոռի՝ Վանաձորի թիվ 4 հիմական դպրոց՝ 15:18
  • Վայոց ձոր՝ Վայքի հիմնական դպրոց - Սյունիք՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց՝ 18:36
  • Երևանի Խ․ Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 171 հիմնական դպրոց՝ 55:22
  • Արարատ՝ Ղուկասավանի միջնակարգ դպրոց - Երևանի թիվ 187 հիմնական դպրոց՝ 18:66
  • Երևանի թիվ 35 հիմնական դպրոց - Երևանի թիվ 137 հիմնական դպրոց՝ 29:47

Մրցաշարը ներառում է տարիքային երկու խմբեր՝

  • 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ)
  • 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտնում 16 թիմեր։ Խմբային փուլի հաղթողները կհասնեն փլեյ-օֆֆ փուլին, որը կանցկացվի հունիսի 19-21-ը։ Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Մուտքն ազատ է: