Լուրեր
Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:

Քննարկվել են պետության և երիտասարդ եվրոպական դեսպանների համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն): Հայաստանի եվրոպական դեսպաններին

Բռնցքամարտի ԱԱ. այսօր ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար: Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն

Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն: Քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ: Այսօր ավելի վաղ

Մրցույթ` «100 գաղափար Հայաստանի համար»

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն

Հայ բռնցքամարտիկները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս

Իրականացվում է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը

Իջևան քաղաքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է ՀՀ, Արցախի և Ափյուռքի hայ երիտասարների համար: Դրա նպատակն է հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային

Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը՝ 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթող

Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել

Կստեղծվի «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը: Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից