Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Հունիսի 20-ին կայացած հանդիպումների արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մնացել 4-ական թիմեր:
Հունիսի 20-ին գրանցվել են հետևյալ արդյունքները՝
5-6-րդ դասարան՝
Կապանի թիվ 13 - Երևանի թիվ 174 հիմնական դպրոց՝ 10:41
Երևանի թիվ 158 հիմնական դպրոց - Մասիսի թիվ 2 հիմնական դպրոց՝ 11:3
7-9-րդ դասարան՝
Երևանի թիվ 51 հիմնական դպրոց - Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոց՝ 58:27
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 2 հիմնական դպրոց՝ 23:37
Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց - Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց՝ 22:20
Երևանի թիվ 187 հիմնական դպրոց - Երևանի թիվ 137 հիմնական դպրոց՝ 39:55
Ներկայացնում ենք հունիսի 21-ի խաղացանկը՝
5-6-րդ դասարաններ՝
Ժամը 11:00-12:30՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց
Ժամը 12:30-14:00՝ Երևանի թիվ 174 հիմնական դպրոց - Երևանի թիվ 158 հիմնական դպրոց
7-9-րդ դասարաններ՝
Ժամը 14:00-15:30՝ Երևանի թիվ 51 հիմնական դպրոց - Երևանի թիվ 137 հիմնական դպրոց
Ժամը 15:30-17:00՝ Երևանի թիվ 2 հիմնական դպրոց - Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:
1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ: