Լուրեր
Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (63 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը 7:5 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիին: Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։ «Մեր կառավարությունը

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով «Ճերմակ արջը»

Հայ մարզիկները Ղրղզստանում նվաճել են երկու մեդալ

2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և

Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված Սամբոյի միջազգային մրցաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը» «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում» անցկացրել են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել են պատվիրակություններ Բելոռուսից, Իսրայելից,

Մեկնարկել են ՀՀ «Գյուղական մարզական խաղեր» մրցույթի եզրափակիչ մրցումները

Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում այսօր մեկնարկել են ՀՀ «Գյուղական մարզական խաղեր» մրցույթի եզրափակիչ մրցումները, որոնք անցկացվում են 3-րդ տարին անընդմեջ: Մրցումներին մասնակցում են ՀՀ մարզերի հավաքական թիմերը՝ հնգամարտում, որում ընդգրկված է 1000մ վազք /տղամարդիկ/, 500 մ վազք /կանայք/,

Ծաղկաձորում ավարտվել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի փակման արարողությանը: Օգոստոսի 27-30-ը անցկացված մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևանի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր

523 մլն դրամ` կրթական և սպորտային հաստատություններում մարզագույքի համալիր ծրագրին

2019թ-ին մարզագույքի ձեռքբերման համար հատկացվել է ավելի քան 523մլն դրամ, 2012-2018թթ. 420մլնի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում` հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև

Օրակարգում՝ հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի կանոնակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր հանդիպել է ՀՀ բուհերի ռեկտորների և ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի կանոնակարգը: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Գևորգ Լոռեցյանը, մասնավորապես, նշել է. «ՀՀ