ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի փակման արարողությանը:

Օգոստոսի 27-30-ը անցկացված մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևանի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:

Առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են հավաստագրեր, մեդալներ և դրամական մրցանակներ.

  • 1-ին տեղ՝ 140.000 դրամ
  • 2-րդ տեղ՝ 130.000 դրամ
  • 3-րդ տեղ՝ 120.000 դրամ

Բատկետբոլի մրցույթում 1-3-րդ տեղերը գրաված թիմերը ստացել են վկայագրեր, հավաստագրեր, դրամական մրցանակներ.

  • 1-ին տեղ (8 մարդ x 120.000) - 960.000 դրամ
  • 2-րդ տեղ (8 մարդ x 110.000) - 880.000 դրամ
  • 3-րդ տեղ (8 մարդ x 90.000) -720.000 դրամ

Թիմային հաշվարկում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Լոռու մարզը, Երևանը և Գեղարքունիքի մարզը, որոնք նախարարության կողմից պարգևատրվել են վկայագրերով և գավաթներով: