Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (63 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը 7:5 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիին:

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով հաղթել է ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Քառորդ եզրափակչում Գալստյանն առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլամյոն Բահրամովի նկատմամբ՝ 3:3, իսկ կիսաեզրափակչում 2:4 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտի տեսանյութը - https://www.youtube.com/watch?v=0l8wAZVAx8s