Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում այսօր մեկնարկել են ՀՀ «Գյուղական մարզական խաղեր» մրցույթի եզրափակիչ մրցումները, որոնք անցկացվում են 3-րդ տարին անընդմեջ:
Մրցումներին մասնակցում են ՀՀ մարզերի հավաքական թիմերը՝ հնգամարտում, որում ընդգրկված է 1000մ վազք /տղամարդիկ/, 500 մ վազք /կանայք/, թենիս, գնդակի նետում, վազք 50մ, ձգումներ պտտաձողի վրա /տղամարդիկ /, հենում պառկած դրությունից /կանայք/ և հեռացատկ տեղից:
«Գյուղական մարզական խաղեր» մրցույթի փակման արարողությունը և պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ին: