Լուրեր
Երևանում կգործի մշակութային նոր հասցե՝ «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը

Դեռևս իր կենդանության օրոք՝ 2018 թվականին վարպետը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը, որի նպատակն է ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել XX դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին: Երևանի Սարյան փողոցում, այս օրերին

Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցել է «Sochi Jazz Festival-2019» միջազգային 10-րդ փառատոնին

Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Նշենք, որ «Sochi Jazz Festival»-ը` ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է, որը ստեղծվել է 2010 թվականին: Փառատոնի պրոդյուսերն ու նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանն է: Փառատոնի շրջանակում հանդես են

Նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը: Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը, ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև: Խաղերի անցկացումը Արցախում խորհրդանշում է Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:

Մեդալներ` ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում

2019 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտից Լյովա Գևորգյանը 110 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչն

Բասկետբոլի կանանց հավաքականը վերադառնում է Հայաստան

Անդորրայում ավարտվել է կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը: Կանանց բասկետբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է առաջնությանը, եզրափակիչում 79-73 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն և ճանաչվել C դիվիզիոնի հաղթող: Այսօր` ժամը 23.50-ին «Զվարթնոց» օդանավակայանում առաջնությունում հաղթած բասկետբոլիստների հավաքականը ժամանում

Տուն-թանգարանի հետ. տեղի կունենա դասական կիթառի համերգ

Համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում: Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի պրոֆեսիոնալների հետ համագործակցության շնորհիվ մասնակից դարձնելն է:

«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը

Նախատեսվում է ժեստերի լեզվով վերծանել առնվազն 20 ստեղծագործություն, իսկ ծրագրի ավարտին՝ դեկտեմբերին, տեղի կունենա անսամբլի մենահամերգը։ «Ես լսում եմ քեզ» ծրագրի նպատակն է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնել երգարվեստը, միաժամանակ ապահովելով երգարվեստի ոլորտի ներառականությունը, հնարավորություն տալ բոլորին, անկախ խնդիրներից,

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին

Նախանշված ծրագրերից հիմնականում շեշտադրվել են վիզուալ արվեստի ոլորտում երիտասարդ մասնագետների վերապատրաստման, մասնագիտական փոխանակումների, անվանի արվեստագետների կողմից վարպետության դասերի անցկացման և մշակութային նախագծերում կրթական բաղադրիչի կիրառման կարևորությունները: «Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, քանի որ ունենք չօգտագործված հնարավորությունների իրացման անհրաժեշտություն և այս ծրագրերի

Հանրությունը բարձրաճաշակ և լուսավոր գաղափարներին դրական է արձագանքում. նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս խնդիրները գտնվում են ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորման, այլև համապատասխան գործընթացներում հանրության և ոլորտի տարբեր բնագավառների պատասխանատուների ներգրավման տիրույթում: Այս համատեքստում, նախարարի տեղակալը կարևորել է նաև կրթության բաղադրիչը, ինչը մեծ դերակատարում ունի մատաղ սերնդի դաստիարակման