2019 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտից Լյովա Գևորգյանը 110 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչն է Արշակ Հայրապետյանը:
Հունա-հռոմեական ըմբշամարտից Արման Վարդանյանը ( 60 կգ քաշային կարգ), Արման Խաչիկյանը (65 կգ քաշային կարգ)և Վիգեն Նազարյանը (80 կգ քաշային կարգ ) նույնպես երրորդ տեղ են գրավել, իսկ 110 կգ քաշային կարգում Ռազմիկ Քուրդյանը գրավել է երկրորդ տեղը: Հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը: