Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Նշենք, որ «Sochi Jazz Festival»-ը` ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է, որը ստեղծվել է 2010 թվականին: Փառատոնի պրոդյուսերն ու նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանն է:

Փառատոնի շրջանակում հանդես են գալիս համաշխարհային հռչակ վայելող արտիստներ՝ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվում են վարպետության դասեր: