Անդորրայում ավարտվել է կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը: Կանանց բասկետբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է առաջնությանը, եզրափակիչում 79-73 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն և ճանաչվել C դիվիզիոնի հաղթող:

Այսօր` ժամը 23.50-ին «Զվարթնոց» օդանավակայանում առաջնությունում հաղթած բասկետբոլիստների հավաքականը ժամանում է Երևան: