Նախանշված ծրագրերից հիմնականում շեշտադրվել են վիզուալ արվեստի ոլորտում երիտասարդ մասնագետների վերապատրաստման, մասնագիտական փոխանակումների, անվանի արվեստագետների կողմից վարպետության դասերի անցկացման և մշակութային նախագծերում կրթական բաղադրիչի կիրառման կարևորությունները:

«Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, քանի որ ունենք չօգտագործված հնարավորությունների իրացման անհրաժեշտություն և այս ծրագրերի իրականացումը թույլ կտա լրացնել այն»,- նշել է Արայիկ Խզմալյանը:

Հանդիպման արդյունքում նախանշվել են համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերը, դրանց ձևաչափերն ու ժամանակացույցը:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և արդյունավետ քննարկման համար: