Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս խնդիրները գտնվում են ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորման, այլև համապատասխան գործընթացներում հանրության և ոլորտի տարբեր բնագավառների պատասխանատուների ներգրավման տիրույթում: Այս համատեքստում, նախարարի տեղակալը կարևորել է նաև կրթության բաղադրիչը, ինչը մեծ դերակատարում ունի մատաղ սերնդի դաստիարակման և ճաշակի ձևավորման գործում:

«Ոլորտի մասնագետների, պատասխանատուների, հանրության հետ երկխոսությունն ու համատեղ աշխատանքն անպայմանորեն կտա դրական արդյունք, քանի որ հանրությունը բարձրաճաշակ և լուսավոր գաղափարներին արագ է արձագանքում»,- հավելել է Արայիկ Խզմալյանը:

Մասնակիցների դիտարկմամբ անհրաժեշտ է նաև վերանայել և մշակել գեղարվեստական դաստիարակությանը վերաբերող կրթական ծրագրերը և այս գործընթացի մեջ ընդգրկել նաև Հանրային հեռուստաընկերության հնարավորությունները:

Արդյունքում որոշվել է կազմակերպել միջգերատեսչական հանդիպում՝ պատասխանատու կառույցներին առնչվող հարցերը հասցեական ներկայացնելու և դրանց կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու նպատակով: