ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը, ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև: Խաղերի անցկացումը Արցախում խորհրդանշում է Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:

Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»: