Դեռևս իր կենդանության օրոք՝ 2018 թվականին վարպետը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը, որի նպատակն է ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել XX դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին:

Երևանի Սարյան փողոցում, այս օրերին կսկսի գործել մշակութային նոր օջախ:

«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը և «Նիկո» պատկերասրահը (Մոսկվա) հրավիրում են Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը՝ հիմնադրամի նոր արվեստային տարածքում: Բացումը տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 19:00-ին, Սարյան 19-21 հասցեում:

Սա նշանակալի և ուրախալի իրադարձություն է, որը կնպաստի հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: