Լուրեր
Դեկտեմբերին նախատեսվող 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույց

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը: Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Նոյեմբերի 25-26-ը կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 75 ըմբիշ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին մասնակիցների թիվը չի գոհացնում, սակայն ելույթները տպավորիչ են։ Մարզիչը նշել է,

Հայաստանը թիմային հաշվարկով առաջինն է պաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությունում

Նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացել է ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները հիանալի են հանդես եկել առաջնությունում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հաշմանդամություն ունեցող

«Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանի բացումը` Վանաձորի թիվ 20 դպրոցում

Նոյեմբերի 23-ին Վանաձորի թիվ 20 դպրոցում «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում բացվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Իր խոսքում Լ. Առաքելյանը կարևորել է մասնակցության և փորձի տարածումը հանրակրթական ուսումնական

Կրթության և գիտության ոլորտներում հայ-ինդոնեզական համագործակցությունը նոր թափ է ստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության

Ավարտվել է սպարտակիադայի ծրագրով վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ մրցումները: Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Ստեփանակերտի №11 ավագ

Հայտնի են ուսանողական մարզական խաղերի հրաձգության մրցումների հաղթողները

Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցումներն անցկացվել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի աջակցությամբ, Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Տղաների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է

Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր: Օղակներ վարժությունում նա վաստակել է 14.833 միավոր և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Նոյեմբերի 21-24-ն կայացած մրցափուլին Հայաստանը ներկայացրել են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին

«20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն