Լուրեր
Ավարտվել է սպարտակիադայի ծրագրով բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բասկետբոլի մրցումները: Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Արարատի, Արցախի, Տավուշի և Շիրակի թիմերը: Առաջին մրցանակակիր

Հայտնի են ուսանողական մարզական խաղերի սեղանի թենիսի մրցումների հաղթողները

Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարին մասնակցել են 14 բուհերի ուսանողներ: Տղաների պայքարում առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Դավիթ Վարդանյանը: Երկրորդ հորիզոնականը

Բազմակարծություն և կոմպետենցիոն ուսուցում խթանող դպրոցները կմիանան «Մասնակցային դպրոց» նախաձեռնությանը

Նոյեմբերի 20-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի է ունեցել «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի 2-րդ փուլը եզրափակող հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ազդարարվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանի սկիզբը` համապատասխան ցուցանակի բացմամբ: Միջոցառման ընթացքում հանձնվել են նաև կոմպետենցիոն ուսուցման 2-րդ փուլի

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Այսօր «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցիչ` Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող): Աշխարհի

Երկու մեդալ՝ Շարժայում կայացած կարատեի միջազգային մրցաշարից

Նոյեմբերի 15-18-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացել է կարատեի միջազգային մրցաշար (SHARJAH OPEN International Karate Championship): Մրցաշարում Հայաստանը ներկայացրած չորս կարատեիստներից երկուսը դարձել են մեդալակիրներ: 14-15 տարեկանների խմբում ոսկե մեդալակիր է դարձել

Վանաձորի հանդբոլի թիմը դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և