Նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացել է ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները հիանալի են հանդես եկել առաջնությունում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Համլետ Հովսեփյանը (44 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (60 կգ): Երիտասարդների և մեծահասակների մրցումային խմբերում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Հրաչյա Աբգարյան (52 կգ)՝ առաջին տեղ (ձգում վարժություն)
Վահան Բուդաղյան (56 կգ)՝ առաջին տեղ (ձգում)
Արթուր Առաքելյան (67,5 կգ)՝ առաջին տեղ (պառկած սեղմում)
Էրիկ Խաչատրյան (67,5 կգ)՝ առաջին տեղ (ձգում)
Նորիկ Կարապետյան (67,5 կգ)՝ առաջին տեղ (երկամարտ)
Սամվել Հարությունյան (67,5 կգ)՝ երկրորդ տեղ (ձգում)
Համլետ Տոնոյան (75 կգ)՝ առաջին տեղ (երկամարտ, ձգում)
Վարդան Նազարեթյան (82,5 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ)
Էդուարդ Չատյան (82,5 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ)
Վարազդատ Ամիրյան (90 կգ)՝ երկրորդ տեղ (եռամարտ)
Արա Մարտիրոսյան (110 կգ)՝ առաջին տեղ (պառկած սեղմում)
Մակար Թամրազյան (60 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ, 33-39 տարեկանների խումբ)
Վարդան Սիմոնյան (60 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ, բաց առաջնություն)
Արման Հայրապետյան (75 կգ)՝ առաջին տեղ (երկամարտ)
Արտյոմ Սոլոյան (75 կգ)՝ առաջին տեղ (պառկած սեղմում)
Մաթևոս Աղայան (82,5 կգ)՝ առաջին տեղ (երկամարտ)
Կարեն Հովհաննիսյան (82,5 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ)
Հայկ Աֆյան (90 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ, 40-44 տարեկաններ)
Գառնիկ Աբրահամյան (90 կգ)՝ առաջին տեղ (երկամարտ)
Գրիգոր Հարությունյան (90 կգ)` առաջին տեղ (եռամարտ)
Արթուր Ավետիսյան (90 կգ)՝ առաջին տեղ (ձգում)

Հովհաննես Յազիչյան (100 կգ)՝ առաջին տեղ (պառկած սեղմում)
Արտավազդ Առաքելյան (125 կգ)՝ առաջին տեղ (եռամարտ):