Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցումներն անցկացվել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի աջակցությամբ, Երևանի պետական համալսարանի հրաձգարանում:

Տղաների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Սուրեն Բերյանը (ՀԱՊՀ), երկրորդ մրցանակակիրը Վոլոդյա Էլբակյանն է (ՀԱԱՀ), երրորդը՝ Տելեմակ Թադևոսյանը (ԵՊՀ): Տղաների թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, երկրորդը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Երևանի պետական համալսարանը:

Ուսանողուհիների անհատական պայքարում լավագույնը եղել է ԵՊՀ-ից Նվարդ Գաբրիելյանը: Երկրորդ մրցանակակիրը ՀԱՊՀ-ից Լաուրա Խաչատրյանն է, իսկ երրորդը՝ նույն բուհից Աննա Ավետիսյանը:

Աղջիկների թիմային պայքարում հաղթել է ԵՊՀ-ն, երկրորդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է, երրորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Մրցանակակիրները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: