Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր: Օղակներ վարժությունում նա վաստակել է 14.833 միավոր և զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Նոյեմբերի 21-24-ն կայացած մրցափուլին Հայաստանը ներկայացրել են նաև Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում 14.733 միավորով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում գրանցել է հինգերորդ արդյունքը (14.825 միավոր), իսկ Արթուր Դավթյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը նժույգթափերում, ազատ վարժությունում, հենացատկում և պտտաձողում

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզությունից Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի, որը նվաճել է Արթուր Դավթյանը: