Նոյեմբերի 25-26-ը կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 75 ըմբիշ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին մասնակիցների թիվը չի գոհացնում, սակայն ելույթները տպավորիչ են։ Մարզիչը նշել է, որ առաջնության արդյունքները հաշվի է առնելու հաջորդ տարվա Եվրոպայի առաջնության համար կազմ ընտրելիս.
«Մասնակիցները լավ մարզավիճակում են, բոլորը հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում: Այս առաջնությամբ, կարելի է ասել, տալիս ենք հաջորդ տարվա մեկնարկը: Առաջիկայում կլինեն հավաքներ և միջազգային մրցաշար Իրանում, որոնց կհաջորդեն Եվրոպայի առաջնությունը և Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերը:
Այսօրվա արդյունքները հաշվի կառնենք Եվրոպայի առաջնության կազմ ընտրելիս, բայց այժմ վերջնական չեմ կարող ասել, որ բոլոր հաղթողները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Չեմպիոնների՝ մասնակցելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն, սակայն մյուսների տարբերակները չենք բացառելու. սպորտ է, ամեն ինչ պատահում է»,- ասել է Հ. Կուրղինյանը:
Հայաստանի առաջնությանը չի մասնակցել այս տարվա Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը, ով վնասվածք էր ստացել և հիմա վերականգնողական փուլում է։
Հայաստանի առաջնության մրցանակակիրներ են դարձել՝
57 կգ քաշային կարգ
- Միհրան Ջաբուրյան
- Գարիկ Բարսեղյան
- Ռազմիկ Միսակյան, Առաքել Մովսեսյան
61 կգ քաշային կարգ
- Ռազմիկ Պապիկյան
- Հարություն Մանուկյան
- Վաղինակ Մաթևոսյան, Աշոտ Վելիցյան
65 կգ քաշային կարգ
- Վալոդյա Ֆրանգուլյան
- Վազգեն Թևանյան
- Գևորգ Թադևոսյան, Մեջլում Մեջլումյան
70 կգ քաշային կարգ
- Գևորգ Մխեյան
- Արման Անդրեասյան
- Նարեկ Սիրունյան, Գոռ Թորոսյան
74 կգ քաշային կարգ
- Հրայր Ալիխանյան
- Խաչատուր Պապիկյան
- Դավիթ Զուրաբյան
79 կգ քաշային կարգ
- Արման Ավագյան
- Վարուժան Կաջոյան
- Հովիկ Աղբալյան, Տիգրան Առաքելյան
86 կգ քաշային կարգ
- Հովհաննես Մխիթարյան
- Գրիգոր Գրիգորյան
- Սասուն Պապոյան
92 կգ քաշային կարգ
- Մարզպետ Գալստյան
- Սերգե Սարգսյան
- Սերոբ Հովհաննիսյան
97 կգ քաշային կարգ
- Սարգիս Հովսեփյան
- Կոլյա Հարությունյան
- Արման Մկրտչյան
125 կգ քաշային կարգ
- Անդրանիկ Գալստյան
- Հովհաննես Մաղաքյան
- Աշոտ Ռուշանյան
Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կայանալու է դեկտեմբերի 3-4-ը: